Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
18.04.2014 | 12:20

...թե իշխանական կուլիսներում հերթական իրարանցումն է սկսվել։ ԱԺ նախագահի հնարավոր թեկնածությանը զուգահեռ, արդեն խոսակցություններ են պտտվում, թե ով կլինի ԱԱԽ քարտուղարը։ Չնայած այս պաշտոնում Արթուր Բաղդասարյանը կարող է պաշտոնավարումը շարունակել, քանի որ կոալիցիայից դուրս գալը չի ենթադրում հրաժարում ԱԱԽՔ-ի պաշտոնից, բայց դժվար է պատկերացնել արդեն ոչ իշխանական դաշտում գործող ՕԵԿ-ին նման ղեկավար պաշտոնում։ Ասում են՝ հնարավոր է այդ թեկնածուն լինի ոչ ՀՀԿ-ական, հավանականություն կա քառյակից, մասնավորապես, ՀՅԴ-ից կամ ԲՀԿ-ից լինի ԱԱԽ քարտուղարը։

Դիտվել է՝ 2123

Մեկնաբանություններ